Հոդված 311. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Հոդված 311. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ
Դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության`
1) երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում.
2) մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:
(Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի դրույթները ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292 հոդվածի 5-րդ կետի, 297 հոդվածի, 363 հոդվածի 2-րդ մասի, 394 հոդվածի 5-րդ մասի, 398 հոդվածի 6-րդ մասի, 421 հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419 հոդվածի 2-րդ կետի լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը 24.07.07 ՍԴՈ-710 որոշմամբ:)