Հոդված 433. ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ
Հոդված 433. ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ
1. Դատապարտյալին, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, դատարանը պատժից ազատում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ: Պատժից ազատելու մասին միջնորդություն դատարանին կարող է ներկայացնել նաև դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:
2. Դատարանը ազատազրկման ձևով պատժի կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին ազատազրկումը կրելու է ուղարկում պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
⚖Հոդված 434. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան: Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ սույն միջոցները դատարանը կիրառում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: (նախադասությունը հանվել է 25.05.06 ՀՕ-91-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 25.05.06 ՀՕ-91-Ն)
3. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս անց, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց:
(434-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն,13.06.06 ՀՕ-67-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-64-Ն, փոփ. 23.05.18 ՀՕ-334-Ն)