ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 55 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 500. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 500. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
2. Սույն օրենսգրքի 66 հոդվածին համապատասխան վնասի հատուցման իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ 1981 թվականի հունիսի 1-ից հետո:
3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա փոփոխություններով և լրացումներով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
1 սեպտեմբերի 1998 թ.
ՀՕ-248