ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 42 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 326. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՏՎՅԱԼ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 326. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՏՎՅԱԼ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանը, կողմերին պարզաբանում է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված, գործին պաշտպանի մասնակցելը բացառող հանգամանքները, կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք պաշտպանին գործից հեռացնելու մասին:
2. Սույն օրենսգրքի 93 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում դատարանն իրավունք ունի իր նախաձեռնությամբ պաշտպանին հեռացնել գործի վարույթից: