Հոդված 101. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ
Հոդված 101. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը դատարանի որոշմամբ
(վերնագիրը փոփ. 16.04.20 ՀՕ-244-Ն)
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ պետք է նշվեն նաև անձը և նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:
2. Քրեական վարույթներով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
2.1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ծառայողական տեղեկությունները տրամադրվում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:
3. Արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:
(101-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.04.20 ՀՕ-244-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-206-Ն)