Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը

1. Սույն օրենքի իմաստով՝ ծառայողական տեղեկատվություն (այսուհետ նաև՝ տեղեկություն) է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձին (այդ թվում նաև՝ Կենտրոնական դեպոզիտարիային) հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի կամ արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և ներդրումային ծառայություններ մատուցող անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:

2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկատվություն:

(97-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։