ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 20 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 202. Վերջնահաշվարկը
Հոդված 202. Վերջնահաշվարկը
Հաշվարկային համակարգի անդամների միջև, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի և հաշվարկային համակարգի անդամների միջև պահանջների և պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է հաշիվներում փոխանցումների միջոցով: Այս դեպքում վերջնահաշվարկն իրականացվում է միևնույն տեսակի պահանջների և պարտավորությունների գծով զուտ դիրքերի որոշման արդյունքում համապատասխան հաշիվներում փոխանցումներ կատարելով: