ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 22 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 217. Պատասխանատվությունը գնային չարաշահումների համար
Հոդված 217. Պատասխանատվությունը գնային չարաշահումների համար
1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 171-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով արժեթուղթ է գնել կամ վաճառել:
2. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ խախտումը կատարելու օրվանից: