Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 61.1. Իրական շահառուները

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 61.1. Իրական շահառուները

1. Ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղը պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղի, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդի, ներդրումային ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

(61.1-ին հոդվածը լրաց. 03.06.21 ՀՕ-257-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։