Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 57. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 57. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:

2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռք բերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում:

4. Սույն հոդվածի պահանջները պարտադիր են ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաև ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ արժեթղթերով ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։