Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 6 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 64. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 64. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը

1. Ներդրումային ծառայությունները կարող են մատուցվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված նաև այն դեպքում, երբ ներդրումային ծառայությունները մատուցվում են հրապարակային օֆերտայի կանոններով:

2. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում գրավոր ձևով կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված գործարքների կնքումը բանավոր ձևով` կողմերի համաձայնությամբ:

3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով տեղեկացնել հաճախորդին արժեթղթերի ձեռքբերման, հաշվառման, օտարման և դրանցով ամրագրված իրավունքների իրականացման առանձնահատկությունների և դրանց հետ կապված ռիսկերի մասին: Այդ տեղեկատվությունը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով:

4. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Սույն մասով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:

5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտականությունն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։