Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 133. Հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը պահպանելու պարտականությունը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 133. Հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը պահպանելու պարտականությունը

1. Օպերատորը, նրա մարմինները, դրանց ղեկավարները և այլ աշխատակիցներ պարտավոր են անորոշ ժամկետի ընթացքում պահպանել և երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման, օպերատորի գործունեության կամ սույն օրենքի 140-րդ հոդվածով նախատեսված` Կենտրոնական բանկի հետ օպերատորի համագործակցության կապակցությամբ, եթե տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման՝ օրենքի, այլ իրավական ակտերի կամ շուկայի կանոնների համաձայն:

2. Օպերատորի համապատասխան մարմինը, դրա ղեկավարները և այլ աշխատակիցները սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հայտնում են օպերատորի այլ մարմնին, ղեկավարներին կամ այլ աշխատակիցների՝ օպերատորի կանոնադրությամբ կամ այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև այդ տեղեկությունները պահպանելու պարտականություն ունեցող երրորդ անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։