Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 21 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 210. Նախազգուշացումը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 210. Նախազգուշացումը

1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում:

2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության կամ բնակության (ֆիզիկական անձանց համար) վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրանց նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից: Նախազգուշացումը կարող է ներառել նախազգուշացվող անձի գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ցուցումներ:

3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ նաև այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի որոշման համար: Կենտրոնական բանկի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։