Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 19 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 195. Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 195. Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը

1. Կենտրոնական դեպոզիտարիայում պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման են ենթակա հետևյալ արժեթղթերը՝

1) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արժեթղթերի և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված դեպքերի.

2) սույն մասի 1-ին կետում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու իրավունքները, որոնք հրապարակայնորեն առաջարկվել են հանրությանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն ապահովելու նպատակով թողարկողը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքում է կենտրոնացված ռեեստրի վարման պայմանագիր:

3. Մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման սկիզբը թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիր: Եթե արժեթղթերը պետք է թույլատրվեն կարգավորվող շուկայում առևտրին, որոնք նախկինում հրապարակայնորեն չեն առաջարկվել հանրությանը, ապա թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքել մինչև նշված արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության համար դիմելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։