Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 17 · ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 162. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 162. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը

1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն արգելվում է:

2. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝

1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիք.

2) բացահայտում է ներքին տեղեկությունը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.

3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ դրդում է երրորդ անձանց գնել կամ վաճառել արժեթղթեր կամ դրանց հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներ:

3. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա չէ, եթե տեղեկությունը համարվում է ներքին՝ արժեթղթի գնման կամ վաճառքի գործարքի կնքման համար և այդ տեղեկությանը տիրապետող անձը, որը հանդիսանում է տվյալ գործարքի կողմ, գործարքը կնքել է մինչև ինսայդեր համարվելը:

(162-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։