Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 21 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 207. Կենտրոնական բանկի հեռակա վերահսկողությունը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 207. Կենտրոնական բանկի հեռակա վերահսկողությունը

1. Հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է սույն օրենքով և իր նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նման այլ փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կետով նախատեսված փաստաթղթերի համար կարող է սահմանվել ներկայացման էլեկտրոնային եղանակ:

2. Հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկի սահմանած կարգով մատչելի են դարձվում հասարակությանը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Կենտրոնական բանկն իրավասու է սույն կանոնից բացառություններ սահմանել, եթե գտնում է, որ այդ փաստաթղթերի հրապարակայնությունը կարող է վտանգել ներդրողների օրինական շահերը կամ հանգեցնել պետական, բանկային, առևտրային գաղտնիքի կամ ծառայողական տեղեկությունների բացահայտմանը:

3. Սույն օրենքի 206-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու, ուշացումով, սահմանված կարգի էական այլ խախտումներով կամ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, տալիս է նախազգուշացում՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։