Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3.1. Ածանցյալ ֆինանսական գործիքների և ֆինանսական գործարքների կարգավորման առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 3.1. Ածանցյալ ֆինանսական գործիքների և ֆինանսական գործարքների կարգավորման առանձնահատկությունները

1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերով, ապա սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթները տարածվում են ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա, ինչպես նաև սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում կամ օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու ածանցյալ ֆինանսական գործիքները և դրանց շուկաները, եթե նշված կարգավորումների բացակայությունը կարող է հանգեցնել ֆինանսական կայունության խաթարմանը կամ ներդրողների շահերի ոտնահարմանը կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ռիսկայնության աճի կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության խաթարմանը:

3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների տիպային պայմանագրեր: Սույն կետով նախատեսված տիպային պայմանագրեր կնքելիս կամ դրանց գործողության ընթացքում կողմերը կարող են տվյալ պայմանագրերի պայմանների նկատմամբ կիրառել այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային պայմանագրերի նկատմամբ: Սույն կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

4. Կենտրոնական բանկը ստեղծում է ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյան (առևտրի գրանցամատյան): Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, մշակման, պահպանման, տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով:

(3.1-ին հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։