Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 16. Ազդագրի հրապարակման կարգը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ազդագրի հրապարակման կարգը

1. Ազդագիրը թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից պետք է հրապարակվի դրա՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո հնարավորինս կարճ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը սկսելուց 3 աշխատանքային օր առաջ:

2. Ազդագիրը հրապարակվում է առնվազն էլեկտրոնային եղանակով` թողարկողի կամ տեղաբաշխողի (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) ինտերնետային կայքում:

3. Թողարկողը կամ տեղաբաշխողը (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձը) պարտավոր է ազդագրի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել նրան անվճար: Ազդագրի տպագիր տարբերակն անձին պետք է տրամադրվի ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է իր գրանցած ազդագիրը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում` ազդագրի գրանցման օրվանից` 12 ամիս ժամկետով:

5. Եթե ազդագիրը բաղկացած է առանձին փաստաթղթերից, կամ նրանում պարունակվող տեղեկատվությունը ներկայացված է հղումների ձևով, ապա այդ փաստաթղթերը կարող են հրապարակվել առանձին, պայմանով, որ բոլոր նշված փաստաթղթերը մատչելի են դարձվում հանրությանը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով: Յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ պետք է պարունակի նշում, թե որտեղ և ինչպես կարող են ձեռք բերվել ազդագրի մաս կազմող մյուս փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը: Ամփոփաթերթում ներառված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել հղումների տեսքով:

6. Եթե առկա է առանձին փաստաթղթերից կազմված ազդագրի՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վավերական համարվող գրանցման փաստաթուղթ, ապա հրապարակային առաջարկը կարող է արվել միայն արժեթղթերի նկարագրի և ամփոփաթերթի հրապարակման միջոցով: Այդ դեպքում արժեթղթերի նկարագիրը պետք է պարունակի էական փաստերի և հանգամանքների վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը սովորաբար ներառվում է գրանցման փաստաթղթում, և որն ի հայտ է գալիս գրանցման փաստաթղթի կամ դրա լրացման գրանցումից հետո:

7. Հրապարակված ազդագրի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի գրանցած ազդագրի ձևին և բովանդակությանը հրապարակման ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։