Հոդված 108. Օպերատորի գործարար ծրագիրը
Հոդված 108. Օպերատորի գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պետք է պարունակի օպերատորի կողմից ներդրվող առևտրային, տեղեկատվական և այլ համակարգերի, դիմողի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Գործունեության ընթացքում օպերատորը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
3. Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները: