Հոդված 163. Ներքին տեղեկությունների բացահայտումը
Հոդված 163. Ներքին տեղեկությունների բացահայտումը
1. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն թողարկողին վերաբերող ներքին տեղեկությունները: Ներքին տեղեկությունները պետք է բացահայտվեն այնպիսի եղանակով, որը կապահովի դրա արագ հասանելիությունը և հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին գնահատումը:
2. Ներքին տեղեկությունների բացահայտումը չպետք է հետաձգվի, բացառությամբ սույն օրենքի 164-րդ հոդվածով սահմանված դեպքերի: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձևի և կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից բացի, արժեթղթի թողարկողը պարտավոր է նաև անհապաղ բացահայտել ներքին տեղեկություններն իր ինտերնետային կայքում:
4. Հրապարակված ներքին տեղեկությունների մեջ ցանկացած էական փոփոխություն պետք է անհապաղ բացահայտվի նույն կարգով և միջոցներով, որոնցով բացահայտվել են սկզբնական ներքին տեղեկությունները՝ սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ:
5. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է ապահովել թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների բացահայտումը հավասարապես ներդրողների բոլոր խմբերի համար: