Հոդված 195. Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը
Հոդված 195. Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը
1. Կենտրոնական դեպոզիտարիայում պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման են ենթակա հետևյալ արժեթղթերը՝
1) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արժեթղթերի և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված դեպքերի.
2) սույն մասի 1-ին կետում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու իրավունքները, որոնք հրապարակայնորեն առաջարկվել են հանրությանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն ապահովելու նպատակով թողարկողը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքում է կենտրոնացված ռեեստրի վարման պայմանագիր:
3. Մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման սկիզբը թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիր: Եթե արժեթղթերը պետք է թույլատրվեն կարգավորվող շուկայում առևտրին, որոնք նախկինում հրապարակայնորեն չեն առաջարկվել հանրությանը, ապա թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքել մինչև նշված արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության համար դիմելը: