Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 120

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 120.

Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

1. Երկու տարբեր առաջին ատյանի դատարանների՝ նույն մասնագիտացում ունեցող դատավորներն իրավունք ունեն դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով կատարել իրենց պաշտոնների փոխանակում: Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն համապատասխան դատավորների պաշտոնների փոխանակման հիմնավոր պատճառները:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան թեկնածուների՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում է սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հանրապետության նախագահին են ներկայացվում նաև համապատասխան դատավորների պատճառաբանված դիմումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։