ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 4 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 26
Հոդված 26.
Մասնագիտացված դատարանների դատական տարածքը և նստավայրերը
1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:
3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին: