Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 12 · ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 69

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 69.

Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

4) զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց.

5) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.

6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.

7) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ.

8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը.

9) արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ հայտնել Բարձրագույն դատական խորհրդին.

10) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց.

11) պահպանել սույն օրենսգրքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները.

12) չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության (“ex parte” (էքս պարտե), այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում.

ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ` դատական նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ դատավարության կազմակերպման այլ դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,

բ. երբ դատավորի կողմից միակողմանի շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով.

13) չնախաձեռնել և թույլ չտալ վերադաս այն դատարանի դատավորի հետ խորհրդակցելը, որին տվյալ գործով կարող է ներկայացվել բողոք, ինչպես նաև այն դատավորի հետ, որն ինքնաբացարկ է հայտնել տվյալ գործով.

14) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով խորհրդակցելու համար դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի (բացառությամբ այլ դատավորի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների, որոնց գործառույթը դատավորին արդարադատություն իրականացնելիս օժանդակելն է), ապա դատավորն առաջին իսկ հնարավորության պարագայում պարտավոր է կողմերին տեղեկացնել այդ մասնագետի ինքնության, ներկայացված հարցի վերաբերյալ ստացված կարծիքի մասին և հնարավորություն տալ նրանց այդ կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։