Հոդված 45
Հոդված 45.
Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները
1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները.
1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.
2) 20 տոկոս՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների համար.
3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար.
4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.
5) 35 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար.
6) 75 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:
3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ: