ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 5 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 28
Հոդված 28.
Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ վերաքննիչ դատարանները.
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով.
2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.
3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով:
2. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
3. Վերաքննիչ դատարանների նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում: