ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 18 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 140. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը
Հոդված 140. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը
1. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:
2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:
3. Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները և որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ:
4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը: