Հոդված 128. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունվելու կարգը և չընդունվելու հետևանքները
Հոդված 128. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունվելու կարգը և չընդունվելու հետևանքները
1. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուն ծանուցումն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:
2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը:
3. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը որևէ բացասական հետևանք չի առաջացնում:
4. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների առաջխաղացման ցուցակից հանելուն, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման հետ կապված արձակուրդում գտնվելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառներով հրաժարվելու դեպքի: