Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 12 · ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 67

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 67.

Վարքագծի կանոնները պահպանելու պարտականությունը

1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:

3. Դատական ծառայողների կողմից վարքագծի կանոնների խախտման մասին տեղյակ լինելու դեպքում դատավորն այդ մասին պարտավոր է հայտնել կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։