Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 20 · ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ

Հոդված 159. Դատավորի լիազորությունները դադարեցնելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 159. Դատավորի լիազորությունները դադարեցնելը

1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի հարուցման և իրականացման նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 18-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով:

2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`

1) խախտել է անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների.

4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Լիազոր մարմին` դատավորի բժշկական զննությունն իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Կարգապահական հարցերի հանձնաժողովին:

5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։