Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-19-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 12 · ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 70

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 70.

Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս

1. Արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

2. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.

2) դատական ակտերը կայացնելիս լինել ինքնուրույն.

3) լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց.

4) բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ.

5) հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե.

6) առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը.

7) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.

8) արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումից զատ, այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

9) մասնակցել պարտադիր վերապատրաստման ծրագրերին.

10) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը.

11) դատական ծառայողների նշանակման գործընթացին մասնակցելիս խուսափել հովանավորչություն դրսևորելուց.

12) դատական նիստերը վարել պատմուճանով.

13) չմիջամտել դատական նիստերի ձայնագրման համակարգի աշխատանքին.

14) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը.

15) մասնակցել Ընդհանուր ժողովի, իսկ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամ լինելու դեպքում՝ այդ հանձնաժողովի նիստերին.

16) տեղյակ պահել համապատասխանաբար՝ փաստաբանների պալատին կամ գլխավոր դատախազին փաստաբանի կամ դատախազի կողմից վարքագծի կանոնների այնպիսի խախտման մասին, որը կասկածի տակ է դնում այդ փաստաբանի կամ դատախազի ազնվությունը.

17) զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։