Հոդված 66
Հոդված 66.
Դատավորի վարքագծի կանոնները և դրանց նպատակը
1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:
2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
3. Դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
4. Կարգապահական հարցերի հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված անձանց գրավոր դիմումի հիման վրա տալիս է դատավորի վարքագծի կանոնի խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ:
5. Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն վարքագծի կանոնների նպատակի իրականացմանը: