ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 9 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 40
Հոդված 40.
Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը
1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանք քննող դատավորների ցանկը:
2. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող գործերը բաշխվում և վերաբաշխվում են` ապահովելով գաղտնիությունը: