Գլուխ 8 · Բանկի վերակառուցման գործիքները
Հոդված 19. Ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվը
Հոդված 19. Ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի հիմնական տնտեսական նորմատիվ` հաշվի առնելով նաև տվյալ բանկի Վերակառուցման ծրագիրը։ Յուրաքանչյուր բանկի համար ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվը կարող է տարբեր լինել։