Հոդված 29. Օրենքն ուժի մեջ մտնելը
Հոդված 29. Օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Կենտրոնական բանկը հիմնադրում է Վերակառուցման հիմնադրամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Բանկերը Վերակառուցման հիմնադրամին սույն օրենքով սահմանված վճարները կատարում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Կենտրոնական բանկի կողմից բանկերին վճարները կատարելու մասին ծանուցում ուղարկելուց հետո՝ ծանուցմամբ սահմանված ժամկետում: Վերակառուցման հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները Վերակառուցման հիմնադրամի հիմնադրման տարվա համար չեն կարող գերազանցել 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:
4. Կենտրոնական բանկը բոլոր բանկերի համար վերակառուցման ծրագրերը մշակում և հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս տարվա ընթացքում: Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերակառուցման ծրագրերի վերանայման գործընթացն սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու չորրորդ տարվանից հետո:
5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը սույն օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման հիմքերն առաջանալու դեպքում բանկի վերակառուցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով։
6. Սույն օրենքով սահմանված կապիտալի գործիքների դուրսգրման և փոխարկման կարգավորումները և ներքին աջակցության գործիքը կիրառվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի նկատմամբ։ Բանկերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ծանուցում են այն պայմանագրերի կողմերին, որոնց նկատմամբ սույն օրենքով սահմանված կապիտալի գործիքների դուրսգրման և փոխարկման կարգավորումները և ներքին աջակցության գործիքը կիրառելի են։ Սույն մասով սահմանված ծանուցումը պայմանագրի կողմին համարվում է պատշաճ ծանուցում։
7. Սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտի, որը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-363-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: