Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Վերակառուցման սկզբունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Վերակառուցման սկզբունքները

1. Բանկի վերակառուցումն իրականացնելիս պետք է պահպանվեն հետևյալ սկզբունքները․

1) բանկի վերակառուցման գործընթացում վնասները կրում են բանկի բաժնետերերը և փայատերերը (այսուհետ՝ մասնակիցներ) և պարտատերերը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում և «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պահանջների բավարարման հակառակ հերթականությամբ․

2) «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պահանջների բավարարման միևնույն հերթում ընդգրկված մասնակիցների և պարտատերերի նկատմամբ բանկի վերակառուցման գործընթացում կիրառվում է միևնույն մոտեցումը, բացառությամբ եթե տարբերակված մոտեցման կիրառումը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակներին հասնելու համար, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ դեպքերում․

3) եթե բանկի վերակառուցման արդյունքով վերակառուցվող բանկի որևէ մասնակից կամ պարտատեր կրում է ավելի մեծ վնաս, քան կկրեր վերակառուցվող բանկի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման դեպքում, ապա վնասը փոխհատուցվում է սույն օրենքով սահմանված կարգով․

4) Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված վերակառուցման գործիքների, ինչպես նաև այլ իրավասությունների կիրառման համար չի պահանջվում վերակառուցվող բանկի, վերակառուցվող բանկի մասնակիցների, պարտատերերի, հաճախորդների և այլ անձանց համաձայնությունը․

5) բանկի վերակառուցման գործընթացում ավանդատուների երաշխավորված բանկային ավանդները՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված հատուցման չափով պաշտպանված են։

2. Վերակառուցվող բանկի մասնակիցները կամ պարտատերերը կամ երրորդ անձինք չեն կարող պահանջ ներկայացնել վերակառուցվող բանկի չփոխանցված կամ մասամբ փոխանցված ակտիվների, իրավունքների կամ պարտավորությունների նկատմամբ այն անձին, որին փոխանցվել են վերակառուցվող բանկի այլ ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները:

3. Բանկի վերակառուցման գործընթացում Կենտրոնական բանկի ընդունած որևէ որոշման՝ վերակառուցվող բանկի մասնակիցների կամ պարտատերերի կողմից դատական կարգով բողոքարկումը չի կարող կասեցնել դրանցով սահմանված գործողությունների կատարումը՝ գործի ամբողջ դատական քննության ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։