Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Համագործակցությունը այլ պետությունների իրավասու մարմինների հետ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Համագործակցությունը այլ պետությունների իրավասու մարմինների հետ

1. Կենտրոնական բանկը բանկերի վերակառուցման գործընթացում սույն օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով, այդ թվում` օտարերկրյա պետությունում հիմնադրված դուստր բանկի կամ մասնաճյուղի վերակառուցման կամ լուծարման համար կամ այլ պետությունում գործող բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ ունենալու դեպքում՝ այդ օտարերկրյա բանկի վերակառուցման կամ լուծարման համար կամ այն ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների վերակառուցման կամ լուծարման համար, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վրա ազդեցությունը վաղ հայտնաբերելու, արագ և համակարգված որոշումներ կայացնելու, վերակառուցման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում արդյունավետ համագործակցության համար կնքում է համագործակցության հուշագրեր, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր բանկերի վերակառուցում կամ լուծարում իրականացնող այլ պետությունների իրավասու մարմինների հետ, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի՝ օտարերկրյա պետությունում հիմնադրված դուստր բանկի կամ մասնաճյուղի վերակառուցման կամ լուծարման համար կամ այլ պետությունում գործող բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ ունենալու դեպքում՝ այդ օտարերկրյա բանկի վերակառուցման կամ լուծարման համար կամ այն ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների վերակառուցման կամ լուծարման համար, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկը: Սույն մասով սահմանված համագործակցության հուշագրերով, պայմանագրերով կամ այլ փաստաթղթերով սահմանվում են համագործակցության շրջանակն ու կարգը, այդ թվում՝ փոխանակվող տեղեկատվության շրջանակն ու փոխանակման կարգը։

2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, և այդ տեղեկություններն օգտագործում են բանկի վերակառուցման կամ լուծարման գործընթացում միջազգային համագործակցության նպատակով:

3. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի), պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։