Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Վերակառուցման հիմնադրամի միջոցները և դրանց օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Վերակառուցման հիմնադրամի միջոցները և դրանց օգտագործումը

1. Վերակառուցման հիմնադրամի միջոցներն են սույն օրենքով սահմանված վերակառուցման վճարները, ստացված վարկերը (փոխառությունները), երաշխիքները, դրամաշնորհները, նվիրատվությունները և նվիրաբերությունները, Վերակառուցման հիմնադրամի միջոցների կառավարումից ստացված եկամուտները, օրենքով չարգելված այլ եկամուտներն ու միջոցները։

2. Վերակառուցման հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել հետևյալ դեպքերում և վերակառուցման որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում.

1) բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում վաճառված ակտիվները կամ պարտավորությունները, վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության ակտիվները կամ պարտավորությունները երաշխավորելու համար։ Սույն կետով սահմանված երաշխավորության օգտագործման դեպքում ձեռք է բերվում պահանջի իրավունք վերակառուցվող բանկի նկատմամբ․

2) վերակառուցվող բանկին, կամուրջ բանկին կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպությանը փոխառություն տրամադրելու համար.

3) վերակառուցվող բանկի ակտիվները գնելու համար․

4) կամուրջ բանկի կամ սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության կապիտալում ներդրում կատարելու համար․

5) մասնակիցներին և պարտատերերին՝ սույն օրենքով սահմանված դեպքում փոխհատուցելու համար․

6) բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկին միջոցներ տրամադրելու կամ կապիտալում ներդրում կատարելու համար.

7) Հիմնադրամին փոխառություն կամ երաշխավորություն տրամադրելու կամ օրենսդրությամբ սահմանված դեպքում փոխհատուցելու համար.

8) սույն օրենքով սահմանված դատական ծախսերի և վնասների փոխհատուցման համար.

9) Վերակառուցման հիմնադրամի վարչական ծախսեր և կապիտալ ներդրումներ կատարելու համար․

10) սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ձևավորված պարտավորությունները մարելու կամ սպասարկելու և այլ գործառնական ծախսեր իրականացնելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ուղղություններով Վերակառուցման հիմնադրամի միջոցների օգտագործումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա, և Հիմնադրամի կամ Վերակառուցման հիմնադրամի համաձայնությունը չի պահանջվում: Մինչև բանկի վերակառուցման մասին որոշում կայացնելը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում Հիմնադրամը պետք է ներկայացնի Վերակառուցման հիմնադրամի միջոցներն իրացվելի դարձնելու ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:

4. Վերակառուցման հիմնադրամի կողմից փոխառության կամ երաշխավորության տրամադրման չափանիշները և պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտով: Վերակառուցման որոշումը պետք է անդրադառնա փոխառության կամ երաշխավորության տրամադրման պայմաններին:

5. Վերակառուցման հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել նախորդ օրացուցային տարվա վերջի դրությամբ Վերակառուցման հիմնադրամի ակտիվների 0.3 տոկոսը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերակառուցման հիմնադրամի միջոցները կապիտալի համալրմանն ուղղելու դեպքում Կենտրոնական բանկը պետք է մշակի այդ մասնակցության վաճառքի պլանը՝ հաշվի առնելով վերակառուցման գործիքի առանձնահատկությունները և առկա իրավիճակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։