Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Պետական արտակարգ աջակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Պետական արտակարգ աջակցությունը

1. Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․

1) Կենտրոնական բանկի գնահատմամբ առանց պետական արտակարգ աջակցության տրամադրման հնարավոր չէ ապահովել տնտեսությունում ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը,

2) Կենտրոնական բանկի գնահատմամբ, սույն օրենքի համաձայն, տվյալ բանկի վերակառուցման որոշմամբ կամ դրա նախագծով սահմանված վերակառուցման ֆինանսավորման միջոցները, այդ թվում՝ Վերակառուցման հիմնադրամի միջոցները կամ ֆինանսավորման ապահովման այլ միջոցառումները, ինչպես նաև ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրումը բավարար չեն ողջամիտ ժամկետում սույն օրենքով սահմանված վերակառուցման նպատակներն ապահովելու համար,

3) Կենտրոնական բանկի գնահատմամբ բանկի վերակառուցման որոշման նախագծով նախատեսված գործողությունները բավարար ֆինանսավորման առկայության դեպքում իրատեսական են իրավիճակը կայունացնելու համար,

4) բանկի վերակառուցման որոշման նախագծում նախատեսված է, որ վերակառուցման գործընթացում կորուստները կլանվելու են առնվազն վերակառուցվող բանկի առաջին և երկրորդ մակարդակի կապիտալի (առկայության դեպքում), ինչպես նաև ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվի հաշվարկում ներառված պարտավորությունների (առկայության դեպքում) միջոցով:

2. Այն դեպքում, երբ բանկի վերակառուցման որոշման նախագծով կամ վերակառուցման որոշման մեջ փոփոխություններ կամ լրացումներ իրականացնելու նախագծով նախատեսված է պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտություն, ապա Կենտրոնական բանկը մինչև բանկի վերակառուցման որոշում կայացնելը կամ բանկի վերակառուցման որոշումը փոփոխելը ծանուցում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ ներկայացնելով բանկի վերակառուցման վերաբերյալ հիմնավորումները, ինչպես նաև պետական աջակցության միջոցով վերակառուցման նպատակներին հասնելու վերաբերյալ վերլուծությունը։ Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը չի կարող հրապարակվել կամ այլ կերպ տրամադրվել երրորդ անձանց։

3. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի վերակառուցման մասին սույն հոդվածով սահմանված որոշումը կայացնելուց հետո այդ մասին անմիջապես ծանուցում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։

Գ լ ու խ 10

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀիմնադրամԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։