Գլուխ 12 · Օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվությունը
Հոդված 28. Օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվությունը
Հոդված 28. Օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվությունը
1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելու դեպքում Կենտրոնական բանկը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն, բանկի նկատմամբ կարող է կիրառել պատժամիջոցներ։
2. Սույն օրենքով նախատեսված Վերակառուցման հիմնադրամին վճարները չկատարելու դեպքում չվճարված գումարների վրա հաշվարկվում են վճարը կատարելու համար սահմանված օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով տոկոսներ: Հաշվարկված տոկոսները վճարվում են Վերակառուցման հիմնադրամին։
Գ լ ու խ 13
Եզրափակիչ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ դրույթներ