Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · Վերակառուցման լիազոր մարմինը

Հոդված 6. Բանկի վերակառուցման կամ լուծարման հնարավորության գնահատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Բանկի վերակառուցման կամ լուծարման հնարավորության գնահատումը

1. Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանումը բանկի վերակառուցման կամ լուծարման խոչընդոտներ հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է բանկին և պահանջում ներկայացնել դրանց վերացմանն ուղղված բանկի գործողությունների ծրագիրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գրավոր պահանջն ստանալուց հետո բանկը Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման սահմանած ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում վերակառուցման կամ լուծարման խոչընդոտների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

3. Եթե վերակառուցվող բանկի կողմից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացված գործողությունները Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման հիմնավոր կարծիքով բավարար չեն կամ արդյունավետ չեն բանկի վերակառուցման կամ լուծարման խոչընդոտները վերացնելու համար, ապա Կենտրոնական բանկի՝ բանկերի վերակառուցման համար պատասխանատու ստորաբաժանման առաջարկով Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ կարող է բանկի համար սահմանել հետևյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի իրականացման պարտադիր պահանջ, դրանց իրականացման կարգ կամ ժամկետներ.

1) դադարեցնել կամ սահմանափակել գործունեության (գործառնության) որոշ տեսակներ.

2) վաճառել ակտիվներ, նվազեցնել պարտավորություններ.

3) թողարկել վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորություններ.

4) սահմանել լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու պահանջ.

5) իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ բանկում կամ ֆինանսական խմբում.

6) պահանջել բանկի կանոնադրական կապիտալի ավելացում.

7) սահմանափակել բանկի առավելագույն ռիսկի չափը անձի կամ անձանց նկատմամբ.

8) պահանջել բանկից վերանայել երրորդ անձանց հետ կնքած պայմանագրերը՝ բացառելու համար պայմանագրերում այնպիսի դրույթների առկայությունը, որոնք կարող են խոչընդոտել բանկի վերակառուցման գործընթացը կամ բանկի վերակառուցման դեպքում բանկի գործառույթների անընդհատությունը.

9) պահանջել բանկից ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ապահովելու համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ պետությունում գտնվող ակտիվների կամ թողարկված բաժնային գործիքների կամ պարտավորությունների փոխանցման, դուրսգրման կամ փոխարկման իրականացումը.

10) իրականացնել այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերակառուցման խոչընդոտները վերացնելու համար:

Գ լ ու խ 5

Բանկի վերակառուցումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։