Գլուխ 9 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Վերակառուցման հիմնադրամին կատարվող վճարները
Հոդված 25. Վերակառուցման հիմնադրամին կատարվող վճարները
1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով Վերակառուցման հիմնադրամին վճարում են միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներ: Վերակառուցման հիմնադրամին կատարվող վճարների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Բանկերը վերակառուցման վճարները կատարում են Հայաստանի Հանրապետության դրամով:
3. Բանկերի կողմից վերակառուցման վճարները հավաքվում են այդ նպատակով Կենտրոնական բանկում բացված հաշվին:
4. Վերակառուցման հիմնադրամին բանկերի կատարած վճարները բանկերի համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:
5. Վերակառուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող բռնագանձում, գանձում կամ արգելանք կիրառվել։