Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 11. Բանկի վերակառուցման և պայմանական լուծարման ազդեցության տարբերության գնահատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Բանկի վերակառուցման և պայմանական լուծարման ազդեցության տարբերության գնահատումը

1. Նախքան բանկի վերակառուցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշում կայացնելը իրականացվում է անկախ գնահատում, որի շրջանակում՝

1) որոշվում է վերակառուցվող բանկի վերակառուցման փոխարեն օրենսդրությամբ սահմանված լուծարման պայմանական ազդեցությունը մասնակիցների և պարտատերերի վրա․

2) գնահատվում է վերակառուցման ազդեցությունը մասնակիցների և պարտատերերի վրա․

3) հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված ազդեցության և 2-րդ կետով սահմանված ազդեցության տարբերությունը՝ առկայության դեպքում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անկախ գնահատում իրականացնելու անհնարինության, այդ թվում՝ անկախ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն չլինելու կամ սեղմ ժամկետում անկախ գնահատողի հետ պայմանագրի կնքման, անկախ գնահատումն անհրաժեշտ ժամանակում իրականացնելու անհնարինության դեպքում Կենտրոնական բանկը կամ ամբողջական անկախ գնահատում իրականացնելու համար բավարար ժամանակ և (կամ) տեղեկատվություն չլինելու դեպքում անկախ գնահատողն իրականացնում է միջանկյալ գնահատում:

3. Վերակառուցման գործընթացի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում անկախ գնահատողը պետք է իրականացնի վերջնական անկախ գնահատում:

4. Այն դեպքում, երբ սույն հոդվածով սահմանված վերջնական անկախ գնահատման արդյունքով պարզ է դառնում, որ բանկի վերակառուցման արդյունքով որևէ մասնակից կամ պարտատեր կրել է ավելի մեծ վնաս, քան կարող էր կրել բանկի՝ օրենսդրությամբ սահմանված պայմանական լուծարման դեպքում այդ մասնակիցները կամ պարտատերերը փոխհատուցվում են Վերակառուցման հիմնադրամի կողմից՝ սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքով գնահատված պայմանական լուծարման դեպքում տվյալ անձի կողմից ստացվող միջոցների և վերակառուցման արդյունքով ստացված միջոցների դրական տարբերության չափով:

5. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ վերակառուցման որոշումը կայացնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, վերջնական անկախ գնահատումը չի իրականացվում, ապա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տրամադրել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոխհատուցումը՝ հիմք ընդունելով միջանկյալ գնահատման արդյունքները: Սույն մասի հիման վրա տրամադրված փոխհատուցումը ճշգրտվում է վերջնական անկախ գնահատման արդյունքների հիման վրա:

6. Սույն հոդվածով սահմանված փոխհատուցման որոշում կայացնելուց հետո Կենտրոնական բանկը ծանուցում է մասնակիցներին կամ պարտատերերին փոխհատուցման չափի մասին։ Մասնակիցները կամ պարտատերերը ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կարող են ներկայացնել իրենց առարկությունը փոխհատուցման չափի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ մասնակիցները կամ պարտատերերը սույն մասով սահմանված ժամկետում փոխհատուցման չափի վերաբերյալ առարկություն չեն ներկայացնում, չափի վերաբերյալ համաձայնությունը համարվում է տրված: Փոխհատուցման չափի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է փոխհատուցման չափը՝ ներկայացնելով իր որոշումը հիմնավորող փաստեր։ Սույն մասով սահմանված ծանուցման և մասնակիցների կամ պարտատերերի կողմից փոխհատուցման չափի վերաբերյալ առարկություն ներկայացնելու ընթացակարգերը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկն սկսում է իրականացնել փոխհատուցում իր սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի համաձայն՝ մասնակիցներին կամ պարտատերերին փոխհատուցման վճարման փաստը հիմք չէ բանկի վերակառուցում չիրականացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։