Հոդված 12. Կապիտալի գործիքների դուրսգրումը և փոխարկումը
Հոդված 12. Կապիտալի գործիքների դուրսգրումը և փոխարկումը
1. Բանկի վերակառուցման դեպքում մինչև վերակառուցման գործիքների կիրառումը կամ վերակառուցման գործիքների կիրառման հետ միաժամանակ կորուստները կլանելու կամ առաջին մակարդակի հիմնական կապիտալը համալրելու նպատակով վերակառուցվող բանկի առաջին և երկրորդ մակարդակի կապիտալի գործիքները ենթակա են դուրսգրման կամ փոխարկման, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված գործիքի կիրառման դեպքերի, որի դեպքում դուրսգրման հնարավորությունը սահմանվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։
2. Կապիտալի գործիքների դուրսգրման կամ փոխարկման նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդը հիմք է ընդունում սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն իրականացված գնահատումների կամ Կենտրոնական բանկի սահմանած կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրականացնում է ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրում կամ փոխարկում սույն հոդվածի համաձայն որոշված չափով՝ հիմք ընդունելով առաջին և երկրորդ մակարդակի կապիտալի գործիքների գծով «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պահանջների բավարարման հակառակ հերթականությունը:
4. Կապիտալի դուրսգրման կամ փոխարկման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով: