Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · Բանկի վերակառուցման գործիքները

Հոդված 14. Բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը

1. Կենտրոնական բանկը բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի շրջանակում իրավասու է կամուրջ բանկ չհանդիսացող երրորդ անձի վաճառելու՝

1) վերակառուցվող բանկի բաժնետոմսերը կամ բաժնային այլ գործիքները կամ

2) վերակառուցվող բանկի ակտիվները, իրավունքները կամ պարտավորությունները՝ ամբողջությամբ կամ մասնակի:

2. Բանկի (դրա մի մասի) վաճառք կարող է իրականացվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող կազմակերպությանը, եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաճառքի արդյունքով փոխանցված գործառնությունների իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված է լիցենզիա (թույլտվություն)։

3. Վերակառուցման ընթացքում բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը կարող է կիրառվել մեկից ավելի անգամ մասնակի փոխանցումներ իրականացնելիս:

4. Բանկի (դրա մի մասի) վաճառքի դեպքում ձեռք բերողի վճարած ցանկացած գումար (առկայության դեպքում) պետք է ուղղվի՝

1) բաժնետերերին, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը տեղի է ունեցել վերակառուցվող բանկի՝ այդ անձանց պատկանող բաժնային այլ գործիքների փոխանցմամբ գնորդին.

2) վերակառուցվող բանկին, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը տեղի է ունեցել վերակառուցվող բանկի ակտիվների, իրավունքների և պարտավորությունների կամ դրանց մի մասի փոխանցմամբ գնորդին:

5. Կենտրոնական բանկը բանկի (դրա մի մասի) վաճառքն իրականացնում է փակ սակարկությունների միջոցով, եթե բանկի (դրա մի մասի) վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով իրականացնելը կարող է վտանգել ֆինանսական կայունությունը։ Բանկի (դրա մի մասի) վաճառքը սակարկություններով իրականացնելու կարգը և պայմանները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։