Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · Բանկի վերակառուցման գործիքները

Հոդված 17. Ներքին աջակցության գործիքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ներքին աջակցության գործիքը

1. Ներքին աջակցության գործիքի շրջանակում վերակառուցվող բանկի պարտավորությունները (այսուհետ՝ հասանելի պարտավորություններ) փոխարկվում կամ դուրս են գրվում սույն օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կիրառում է ներքին աջակցության գործիքը՝

1) վերակառուցվող բանկի կորուստների ծածկման կամ ընդհանուր կապիտալի համալրման նպատակով կամ

2) կամուրջ բանկի ստեղծման գործիքի կամ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքի կամ ակտիվների առանձնացման գործիքի շրջանակում կորուստների ծածկման կամ ընդհանուր կապիտալի համալրման նպատակով՝ իրականացնելով փոխանցված պարտավորությունների դուրսգրում կամ ընդհանուր կապիտալի փոխարկում:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նպատակով կիրառել ներքին աջակցության գործիքը միայն այն դեպքում, երբ գնահատել է, որ բարձր է հավանականությունը, որ ներքին աջակցության գործիքի և սույն օրենքով սահմանված այլ միջոցառումների կիրառումը, վերակառուցման նպատակներն իրականացնելու հետ միաժամանակ կվերականգնի վերակառուցվող բանկի երկարաժամկետ կենսունակությունը:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իրականացնել հասանելի պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ դուրսգրում կամ փոխարկում ընդհանուր կապիտալի գործիքների, եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն իրականացված ընդհանուր կապիտալի գործիքների դուրսգրումը կամ փոխարկումը չի ապահովում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կորուստների կլանումը կամ կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափի համալրումը՝ հիմք ընդունելով հասանելի պարտավորությունների գծով «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պահանջների բավարարման հակառակ հերթականությունը։

5. Ներքին աջակցության գործիքի շրջանակում հասանելի պարտավորությունների դուրսգրման և փոխարկման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ արտարժութային հասանելի պարտավորությունների համար կիրառելով ներքին աջակցության գործիքը կիրառելու որոշման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։