Հոդված 2. Բանկի վերակառուցման նպատակները
Հոդված 2. Բանկի վերակառուցման նպատակները
1. Բանկի վերակառուցման նպատակներն են՝
1) ֆինանսական կայունության ապահովումը.
2) բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովումը.
3) պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:
2. Սույն օրենքի իմաստով՝ բանկի գործունեությունը (գործառնությունը) համարվում է կրիտիկական, եթե ողջամիտ ժամկետում հնարավոր չէ այն փոխարինել այլ գործառույթով կամ գործառնությամբ, և այդ գործունեությունը (գործառնությունը) դադարեցնելը վտանգում է կամ կարող է վտանգել ֆինանսական կայունությունը, խաթարում է կամ կարող է խաթարել տնտեսության համար էական նշանակություն ունեցող ծառայությունների մատուցումը։ Կենտրոնական բանկի խորհուրդը իր սահմանած չափանիշների հիման վրա բացահայտում է բանկի կրիտիկական գործունեությունը (գործառնությունը)՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների հետ: