Հոդված 20. Բանկի երկարաժամկետ կենսունակության ապահովման ծրագիրը
Հոդված 20. Բանկի երկարաժամկետ կենսունակության ապահովման ծրագիրը
1. Բանկը, որի ընդհանուր կապիտալը համալրելու նպատակով հավանական է, որ կիրառվելու է ներքին աջակցության գործիքը, նախքան վերակառուցման որոշման կայացումը կամ բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում պետք է մշակի և Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնի բանկի երկարաժամկետ կենսունակության վերականգնումը նկարագրող ծրագիր։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ներկայացվող ծրագրում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հաստատման և վերանայման կարգը և ժամկետները և ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է պահանջել իրականացնել փոփոխություններ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծրագրում, եթե իր գնահատմամբ ծրագրով նախատեսված միջոցառումները արդյունավետ չեն։
3. Սույն հոդվածով սահմանված ծրագրով նախատեսված միջոցառումները կամ գործողությունները ենթակա են պարտադիր կատարման, իսկ չկատարվելու դեպքում պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրանց չկատարման վերաբերյալ հիմնավորումները։ Եթե ներկայացված հիմնավորումները Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բավարար չեն, ապա դա կարող է հիմք լինել բանկի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: