Հոդված 26. Միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարները
Հոդված 26. Միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարները
1. Նոր ստեղծվող բանկերը, բացառությամբ կամուրջ բանկի և վերակազմավորման միջոցով ստեղծվող բանկերի, բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճարում են միանվագ վճար` բանկերի կողմից տվյալ բանկի լիցենզավորմանը նախորդող տարվա ընթացքում վճարված պարբերական վճարների ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով:
2. Բանկերը կատարում են եռամսյակային պարբերական վճար նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ՝ տվյալ բանկի ակտիվների մինչև 0,1 տոկոսի չափով, սույն օրենքով սահմանված Վերակառուցման հիմնադրամի մակարդակն ապահովելու նպատակով: Վերակառուցման հիմնադրամի մակարդակի հաշվարկում հաշվի են առնվում դրա պարտավորությունների գծով արտահոսքերը՝ որպես Վերակառուցման հիմնադրամի միջոցները նվազեցնող տարրեր: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է տարբեր բանկերի համար սահմանել տարբերակված պարբերական վճարներ՝ կախված առանձին բանկի ռիսկայնության մակարդակից՝ ըստ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների:
3. Այն դեպքում, երբ Վերակառուցման հիմնադրամում առկա միջոցները բավարար չեն սույն օրենքով սահմանված կարգով բանկի վերակառուցումն իրականացնելու համար կամ վերակառուցման գործընթացում Վերակառուցման հիմնադրամի ստանձնած պարտավորությունները սպասարկելու համար, ապա բանկերը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ և դրանով սահմանված ժամկետում Վերակառուցման հիմնադրամին կատարում են լրացուցիչ վճարներ:
4. Տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր բանկի կողմից իրականացվող լրացուցիչ վճարը չի կարող գերազանցել տվյալ բանկի կողմից նախորդ տարվա ընթացքում վճարված պարբերական վճարների հնգապատիկը:
5. Բանկի պահանջով Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշել ամբողջությամբ կամ մասնակի կասեցնել տվյալ բանկի համար լրացուցիչ վճարների կատարումը, եթե դա անհրաժեշտ է բանկի իրացվելիությունը կամ վճարունակությունը պահպանելու համար: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 180 աշխատանքային օրը, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ անգամ՝ 180 աշխատանքային օրվանից ոչ ավելի ժամկետով, եթե սույն մասով սահմանված հիմքերը չեն վերացել: Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված լրացուցիչ վճարների կասեցման որոշման վերաբերյալ ծանուցում է Վերակառուցման հիմնադրամին:
Գ լ ու խ 11
Միջազգային համագործակցությունը