Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Առանց ազդելու 10-րդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետությունը կարող է մերժել խնդրանքի ընդունումը մասամբ կամ ամբողջությամբ միայն հետևյալ մեկ կամ մի քանի դեպքերում.

ա. եթե համարում է, որ արդարացված չեն 8-րդ հոդվածի համաձայն խնդրանքը ներկայացնելու հիմքերը,

բ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության մշտական բնակիչ չէ,

գ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության քաղաքացի չէ և հանցագործությունը կատարելիս վերջինիս մշտական բնակիչ չի եղել,

դ. եթե գտնում է, որ հանցագործությունը, որի կապակցությամբ վարույթ իրականացնելու խնդրանք է ներկայացվել, քաղաքական բնույթի կամ զուտ զինվորական կամ ֆինանսական բնույթի հանցագործություն է,

ե. եթե գտնում է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ վարույթ իրականացնելու խնդրանքը բխում է ռասայական, կրոնական, ազգային պատկանելության կամ քաղաքական համոզմունքների նկատառումներից,

զ. եթե իր օրենքն արդեն իսկ կիրառելի է տվյալ հանցագործության նկատմամբ, և եթե խնդրանքն ստանալու պահին վարույթ իրականացնելն արդեն բացառված էր օրենքով նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով. այս դեպքում չի կիրառվում 26-րդ հոդվածի 2-րդ կետը,

է. եթե իր իրավասությունը բացառապես հիմնված է 2-րդ հոդվածի վրա, և եթե խնդրանքն ստանալու պահին վարույթ իրականացնելն արդեն իսկ բացառված է իր օրենքով նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով, հաշվի առնելով 23-րդ հոդվածի դրույթների համաձայն վաղեմության ժամկետի վեց ամսով երկարաձգումը,

ը. եթե հանցագործությունը կատարվել է հայցող Պետության տարածքից դուրս,

թ. եթե վարույթը հակասում է հայցվող Պետության միջազգային պարտավորություններին,

ժ. եթե վարույթը հակասում է հայցվող Պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին,

ժա. եթե հայցող Պետությունը խախտել է սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։